Մոսկվան պատրաստ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովի հեռանկարով, եթե Երեւանի մոտ քաղաքական կամք լինի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Երևանում լինի քաղաքական կամք, մենք դեռ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով»,- ընդգծել է դիվանագետը։