ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ավելի քան 20 փաստաթուղթ է ստորագրվել
Հոկտեմբերի 26-ին Բիշքեկում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է 22 փաստաթուղթ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման, 2025 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ 80-ամյակի նախապատրաստման և տոնակատարության, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության իրադարձությունների, գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության, վերականգնողական ծրագրերի և ուրանի հանքարդյունաբերությունից տուժած տարածքների վերականգնման վերաբերյալ։ Այդ թվում կան նաև փաստաթղթեր 2024 թվականին կամավորական շարժման տարվա անցկացման գործողությունների ծրագրի և ԱՊՀ առաջնության մասին։
Ստորագրվել է 9-ը փաստաթուղթ ֆինանսական աջակցության վերաբերյալ։