Վահան Քերոբյանը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական գործարար համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի ընդհանուր խնդիրներին, գործարար միջավայրին, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ և տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նախարարն իր խոսքում նշել է՝ «Հայաստանն ակտիվորեն բարելավում է իր առևտրային կապերը մի շարք երկրների հետ՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել առևտուրը դեպի Մերձավոր Արևելք, Եվրոպա, Ասիա և Ամերիկա։ Մենք հավատարիմ ենք առևտրի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, խոչընդոտների վերացմանը և համագործակցության խթանմանը։ ՀՀ տնտեսությունը վերջին երեք տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչի արդյունքում 2023 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 8 հազար դոլար»։
Համաժողովը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցությամբ։