Սվետլանա Լոբոդան ամուսնացե՞լ է
Համացանցում վստահ են, որ Սվետլանա Լոբոդան ամուսնացել է։ Ահա այսպիսի եզրակացության են եկել երգչուհու հետևորդները Instagram-ում նրա նոր լուսանկարը տեսնելուց հետո. կադրում կան տղամարդու և կնոջ միահյուսված ձեռքեր, նշանադրության մատանին, հարսանեկանի նմանվող փունջ և սպիտակ հարսի հանդերձանք։ «Զբաղված երեքշաբթի», – մեկնաբանել է արտիստը լուսանկարը։
Աստղի հետևորդները չեն կասկածում. Լոբոդան ամուսնացել է: Մեկնաբանություններում երգչուհուն շնորհավորում են հարսանիքի կապակցությամբ և հարցնում, թե ով է դարձել նրա ընտրյալը։ Սակայն կան նաև վարկածներ, որ այս ամենը պարզապես երգչուհու ինչ-որ նոր նախագծի համար է։
41-ամյա Սվետլանա Լոբոդան թաքցնում է իր անձնական կյանքը։ Շատերը չգիտեն, թե ով է նրա կրտսեր դստեր՝ Մաթիլդայի հայրը։ Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ աղջիկը ծնվել է Rammstein-ի մեներգիչ Թիլ Լինդեմանից, և այդ պատճառով են նրան իբր անվանել Մաթիլդա կամ կարճ՝ Թիլդա։ Այս վարկածին հաստատում չկա, թեև աստղերն իրենք են թեժացրել իրենց սիրավեպի մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Սվետլանա Լոբոդան ուկրաինացի երգչուհի է, ով կարիերա է ստեղծել Ռուսաստանում և վերջին տարիներին ապրել է Մոսկվայում: Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո երգչուհին խզել է բոլոր կապերը Ռուսաստանի հետ և այժմ ապրում է արտերկրում և մտադիր չէ վերադառնալ Մոսկվա, փոխանցում է Showbiz-ը։