ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու շուրջ
Միացյալ Նահանգները և Թուրքիան խորհրդակցություններ են վարում Սև ծովում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) նավերի քանակը մեծացնելու հարցերի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Սենատորները նրան հարցրել են, թե Միացյալ Նահանգները ձգտում է արդյոք ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում: «Դա մշտական քննարկման թեմա է մեր թուրք դաշնակիցների հետ: Թուրքիան վերահսկում է ռազմանավերի մուտքը Սև ծով»,- պատասխանել է դիվանագետը։
Նա պնդել է, որ Վաշինգտոնն Անկարային համոզում է հետ կանգնել էներգետիկական ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության ամրապնդումից։ Փոխարանն ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները: