Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլը հակված չէ Wall Street Journal-ը ընկալել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին է խոսել Հայաստանի վարչապետը: Ռուսաստանին ու Հայաստանին հարիր չէ թերթերի միջոցով շփվելը, առավել ևս Wall Street Journal-ի։ Այդ պատճառով մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ»,- ասել Պեսկովը։