Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտեն. Sputnik Արմենիա
Արարատի մարզի Հնաբերդ գյուղում այս պահին ապրում է ԼՂ–ից բռնի տեղահանված 88 անձ, նրանցից 65–ը ժամանակավոր կացարանում է տեղավորվել` կա՛մ դպրոցի հին շենքում, կա՛մ մշակույթի տանը։ Sputnik Արմենիան այցելել է գյուղ ու ծանոթացել ժամանակավոր կացարանների պայմաններին:
Հնաբերդ գյուղի մշակույթի տան մի անկյունում արդեն մի քանի շաբաթ է` դրված է Արցախի դրոշը, մի բուռ հող, մի շիշ ջուր, մի քար ու արցախյան շարժման մասնակից Յուրի Ջհանգիրյանի նկարը։ Հենց նա է ժամանակին հիմնել Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղը։ Տարիներ շարունակ այս նկարը գյուղի դպրոցի պատին է եղել։ Տեղահանվելիս բնակիչները հասցրել են վերցնել իրենց համար ամենակարևոր իրերը, ու դրանք հիմա ժամանակավոր կացարանում են։
Այստեղ Հովսեփավան գյուղից 5 ընտանիք էր ապրում. անգամ դահլիճի բեմն էին օգտագործում իբրև ննջարան։ Հիմա մնացել է 2 ընտանիք։
Մյուսները տեղափոխվել են Հնաբերդի դպրոցի հին շենք, որտեղ արդեն իսկ 5 ընտանիք էր ապրում Մարտունու շրջանի Ճարտար գյուղից (տարածքն ավելի մեծ է, հնարավոր է եղել սենյակներ առանձնացնել)։
Որպես կացարան հարմարեցված շենքերը վաղուց չեն շահագործվել, ուստի պատերն արդեն խոնավացած ու բորբոսնած են։ Կիսաքանդ, չջեռուցվող շենքում ապրելն օրեցօր անհնար է դառնում։ Իսկ վարձով տներ գտնելն արցախցիների համար արդեն երազանք է դարձել։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։