Վայելեք բաղձալի պաշտոնը, տիկին Հովսեփյան․ Զարուհի Դանիելյան
Դատավոր Զարուհի Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմում այս պահին ընգրկված անդամ Նաիրա Հովսեփյանին։
Ահա սա էր առնվազն հինգ դատավորների լիազորությունների դադարեցման գինը։
Վատ չի։
Վայելեք բաղձալի պաշտոնը, տիկին Հովսեփյան…դրան հասնելու համար ոչնչի առջև չկանգնեցիք…»: