Ֆրանսիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Ռիմա Աբդուլ Մալակը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Ֆրանսիայի մշակույթի նախարարին ուղեկցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։