Բաքվում հայերի դատավարություններն անօրինական են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան
Բաքվում հայերի դատավարությունները անօրինական են և բեմականացված։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դա վերաբերում է ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի դեմ վերջին դատավարությանը, այլ նաև այլ բանտարկյալների հետ կապված բոլոր դատավարություններին», - լրագրողների հետ զրույցում նշել է Եղիշե Կիրակոսյանը։
«Երեւանն արդեն իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ բողոքներ է ներկայացրել միջազգային ատյաններ։ Բայց, ցավոք, այդ մեխանիզմները դեռևս այլ հնարավորություններ չեն տալիս, թեև հայկական կողմը հայրենակիցներին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել», - հայտնել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։
Կիրակոսյանն ավելացրել է, որ աշխատանքները կշարունակվեն, և դիտարկվում են այլ՝ առավել արդյունավետ քայլեր և մեխանիզմներ։