ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
Հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի, Ախուրյանի, Գյումրու, Ամասիայի, Աշոցքի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Այցի նպատակն էր հանդիպել մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին:
Տնօրենի տեղակալը շրջայց կատարեց հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքում, ծանոթացավ վերջիններիս տեխնիկական հագեցվածությանը, փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին, զրուցեց անձնակազմի հետ, ինչպես նաև անցկացրեց շարային ստուգատես․ ստուգվեցին հրշեջ մեքենաների, տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակը, միաժամանակ իրականացվեցին ծառայողների համազգեստի պատշաճ կրման, ծառայողական վկայականների, վարորդական իրավունքների առկայության ստուգման աշխատանքներ։
Ավարտին՝ մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին Ե. Կարապետյանը հանձնարարեց խստագույնս հետևել աշխատանքային կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին՝ բացառելով կարգապահական խախտումները, ինչպես նաև տվեց մի շարք այլ կոնկրետ հանձնարարականներ: