ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում շարունակում է տներում մնացած անձանց որոնումն ու հայտնաբերումը (տեսանյութ)
ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում շարունակում է որոնել ու հայտնաբերել անձանց, որոնք ամենատարբեր պատճառներով չեն հեռացել իրենց տներից:
«Քանի որ մոտենում է ձմեռը, մեր թիմերը շարունակում են փնտրել Ղարաբաղում մնացած անձանց, որոնք կունենան տարբեր կարիքներ:
Մենք խոսում ենք այն սահմանափակ թվով բնակիչների մասին, ովքեր որոշել են մնալ տանը: Շարունակում ենք բացահայտել մարդկանց, ովքեր կարող են օգնության կարիք ունենալ»,- հայտնում է կոմիտեն: