Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայում
Իսրայելական զինվորականները շարունակում են նախապատրաստվել Գազայի հատվածում գործողության ցամաքային փուլին, սակայն դրա մեկնարկի ստույգ ժամկետների մասին խոսելը վաղ է։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։
«Մենք զանգվածային կրակ ենք վարում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների և արմատական պաղեստինյան շարժման թիրախների վրա, հազարավոր ահաբեկիչների ենք սպանել, սա դեռ սկիզբն է։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք ցամաքային գործողությանը։ Չեմ ասի, թե երբ դա կլինի, ինչպես կլինի, ոչ էլ կհրապարակեմ այն բոլոր գործոնները, որոնք մենք հաշվի ենք առնում։ Դրանց մեծ մասը հանրությանը հայտնի չէ»,- ասել է նա: