Շոյգուն խոսել է հակառակորդին պատասխան միջուկային հարված հասցնելու մասին
ՌԴ ռազմաօդային ուժերը կմշակեն զանգվածային միջուկային հարված՝ ի պատասխան հակառակորդի նման գործողության, չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ընկեր գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի պատրաստման պլանի համաձայն, Ձեր ղեկավարությամբ անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կառավարման վարժանք, որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելու խնդիրները՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի», - ասել է նախարարը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: