Խաչատրյան. ՌԴ հեռուստատեսության կողմից կատարված խախտումները հայկական կողմի ուշադրության կենտրոնում են
Ռուսաստանի պետական հեռարձակողների կողմից թույլ տրված խախտումները Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ նիստում կառավարության ժամին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորները, մասնավորապես, հիշեցրել են, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախկինում հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ։
«Ռուսաստանյան կողմից այս համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտին։ Հիմա ստույգ օրը չեմ նշի։ Այսինքն՝ խորհրդակցությունների համար դեռ ժամանակ չի եղել»,- պարզաբանել է Խաչատրյանը։
Սակայն, ինչպես նշել է նախարարը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ կանցկացվեն։
«Իհարկե, աշխատանքային ձևաչափով որոշակի փոխգործակցություն կա»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։