Իսրայելի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները
Իսրայելը կտրականապես համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ, որը հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»։ Այս մասին ասվում է հրեական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի օդիոզ հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին։ «ՀԱՄԱՍ-ը նողկալի ահաբեկչական կազմակերպություն է, որն ավելի վատն է, քան ԻԳԻԼ-ը, որը դաժանորեն և դիտավորյալ սպանում է նորածիններին, երեխաներին, կանանց և ծերերին, պատանդ է վերցնում խաղաղ բնակիչներին և օգտագործում իր ժողովրդին որպես կենդանի վահան»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։