Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հակահրեական միջադեպերի թիվն աճել է գրեթե 400%-ով
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ում հակասեմական միջադեպերի թիվը մոտ 400%-ով աճել է երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է Հակազրպարտության լիգա (ADL) իրավապաշտպան խումբը:
Իրավապաշտպան խմբի տվյալները, որոնք ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հոկտեմբերի 7-ից 23-ը հակասեմական միջադեպերը նախորդ տարվա համեմատ աճել են 388%-ով, ստացվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ իշխանությունները վերահսկում են հակամարտության հետ կապված ներքին սպառնալիքները:
ADL-ի ծայրահեղականության կենտրոնը հայտնել է, որ նախնական տվյալները վկայում են հոկտեմբերի 7-23-ը ԱՄՆ-ում արձանագրված 312 հակասեմական միջադեպի մասին, ներառյալ հետապնդումները, վանդալիզմը և հարձակումները: Դրանցից մոտ 190-ը անմիջականորեն առնչվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին։
Հակասեմականությունը ԱՄՆ-ում աճում էր դեռ պատերազմից առաջ։ 2022-ին արձանագրվել է մոտ 3700 հակասեմական միջադեպ, ավելին, քան ցանկացած տարվա ընթացքում1979 թվականից, երբ ADL-ն սկսել է հետևել խնդրին:
«Երբ հակամարտություն է բռնկվում Իսրայելում, դրան անմիջապես հաջորդում են հակասեմական միջադեպերը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում», - ասել է ADL-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Գրինբլատը՝ կոչ անելով իշխանություններին ապահովել հրեական համայնքների անվտանգությունն ու աջակցությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկում է հրեաների և մուսուլմանների նկատմամբ հակամարտութան պայմաններում աճող սպառնալիքները: Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հակասեմականությունն ու իսլամաֆոբիան։