Ստամբուլի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իսրայելի դեմ Էրդողանի հայտարարություններից հետո
Չորեքշաբթի Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքը որոշ ժամանակով ընդհատվել է առևտրի ավտոմատ անջատման համակարգի ակտիվացման պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ BIST100 բորսայի հիմնական ինդեքսն ընկել է 5%-ով, հայտնում է Sözcü հեռուստաալիքը։
Փորձագետները բորսայի աշխատանքի դադարեցումը կապում են Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նույն օրը խորհրդարանում Իսրայելի դեմ արած կոշտ հայտարարությունների հետ։ Նա նաև հայտարարել է թուրք պաշտոնյաների բոլոր ծրագրված այցերը Իսրայել չեղարկելու մասին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով։
Հեռուստաալիքը նշում է, որ բորսայում ավտոմատ անջատման համակարգը գործարկվում է նաև այն դեպքում, երբ BIST100 ինդեքսը կտրուկ իջնում է 5-7%-ով, որպեսզի նվազագույնի հասցվի ներդրողների կորուստները «խուճապային գործարքների» պատճառով։