ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ
«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... ըըը... Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են.
«Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։
Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։