Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում կայացավ ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Դրոշը բարձրացրին ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ու Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ջոլին։
Հիշեցնենք, որ Կանադայի ԱԳ նախարարը Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։
Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։