Ձերբակալված բոլոր անձինք Սամվել Շահրամանյանին շատ լավ ծանոթ էին, չփորձեն Բաբայանի վրա դնել. Սամվել Բաբայան
Մեր հասարակությանը կոչ կանեի, որ չլսեն այդ հիվանդներին. «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասաց ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության առջև տեղի ունեցած իրադարձություններին իր հնարավոր առնչության մասին խոսակցություններին։
«Ես հայտարարել էի, որ պետք է հատուկ ծրագրերի վարչություն ստեղծեին, որ վերաբնակեցման, ժողովրդի ցավերը փորձեն լուծել, բայց տեսա, որ իրանք դրան խանդով են վերաբերվում։ Հենց էն օրվա այդ ցիրքը, որ խաղացին, որ ես ինչ-որ կազմակերպել եմ, ժողովուրդ եմ էնտեղ տարել․․․ Արցախի ներկայացուցչության առջև ձերբակալված բոլոր անձինք Սամվել Շահրամանյանին շատ լավ ծանոթ էին, ինքն Անվտանգության պետա եղել, և շատ լավ գիտեն, թե որ թևից են, և որ դա ինձ հետ որևէ կապ չունի», - ասաց նա։
Ճշգրտող հարցին, թե որ թևից են՝ Բաբայանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանի թևից են, իրենց կուսակցության տակ են, իրենք են դրանց կառավարել, մշտական տերերը եղել, չփորձեն Բաբայանի վրա դնել»։