ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ
ԱԺ-ն ԲԴԽ երկու անդամի ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Նրանք Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվել 67 կողմ, 0 դեմ ձայնով։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում նշանակման համար ներկայացվել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի, փաստաբան Անահիտ Հակոբյանի, Երևանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի թեկնածությունը։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրվել է փաստաբան Կարեն Թումանյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, ԲԴԽ անդամ, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը։