ՆԱՏՕ-ն ահռելի քանակությամբ զենքի կարիք ունի. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են կա՛մ զենքի հսկայական պաշարներ, կա՛մ հսկայական պահեստային հզորություն՝ անհրաժեշտ զենքն արագ արտադրելու համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Ստոկհոլմում արևմտյան ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների ֆորումում։
«Մեզ պետք են կա՛մ զենքի հսկայական պաշարներ, կա՛մ հսկայական ազատ արտադրական հզորություններ՝ արագ արտադրության և գնումների համար: ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է հզոր ռազմական արդյունաբերություն՝ խաղաղություն և ազատություն ապահովելու համար»,- նշել է գլխավոր քարտուղարը: