ՀՀԿ նիստն աննախադեպ երկար է տևել․ մանրամասներ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին ՀՀԿ գրասենյակում կայացած նիստն աննախադեպ երկար է տևել՝ ավելի քան 4 ժամ: Թե ինչ են քննարկել նիստի ընթացքում, փակագծեր չբացեցին: Ասացին` օրակարգում Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի ամփոփումն էր, քաղաքական գնահատականներ են ձևակերպել, անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ Ազգային կոմիտեի ձախողմանը:
Նաև ծրագրել են, թե որ ուղղությամբ պետք է ՀՀԿ-ականներն ակտիվություն դրսեւորեն։ Հիմնական ուղղությունները լինելու են երկուսը՝ Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության թեման, ինչպես նաև՝ Բաքվի բանտերում պահվող 8 գործիչների ազատագրումը: Որոշել են այս խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները շարունակել, սակայն նաև հաշվի առնել խնդրի առանձնահատկությունները, որ չվնասեն գործին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։