«COVID-ով վարակվողների թվի աճ կա». Անահիտ Ավանեսյան
«COVID-ի թվերն աճում են». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գարնան ու աշնան ամիսներին նկատում ենք, որ COVID-ը և գրիպը նույն վարքագիծն են դրսևորում․ այժմ սեզոնային ակտիվացում է»,- ասել է Ավանեսյանը։
Նա տեղեկացրել է, որ պատվաստանյութերի պաշարները համալրվել են և քաղաքացիներին հորդորել է պատվաստվել գրիպի դեմ. «Պատվաստանյութը մի տեսակ է՝ եվրոպական արտադրության։ Այն ամենավտանգավոր 4 տեսակի շտամների դեմ է։ COVID-ի հետ կապված շտամների փոփոխություն չենք նկատում. «օմիկրոն» շտամն է՝ իր ենթաշտամներով։ Ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր։ Այս պարագայում անգամ դժվար է տարբերակում դնել՝ գրիպ է, թե COVID, եթե չի արվում ՊՇՌ թեստ»։