Մեր հերոս տղաները զոհեր չեն, նրանք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն. Նաիրա Հովսեփյան
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, այսօր հայտարարեց, թե պետք է սովորել ապրել ցավի հետ:
«Մայրերի, ծնողների հետ պետք է շատ զգույշ վարվել: Մեր հերոս տղաները զոհեր չեն, հանգուցյալներ չեն, նրանք իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն», - ԱԺ-ում ասաց նա:
Նաիրա Հովսեփյանի խոսքով` հերոս մարդը չի կարող զոհ լինել:
«Մենք՝ մայրիկներով շատ հաճախ տեղեր ենք գնում, նաև` ուխտագնացության, ճի՛շտ է, ցավը չի կարող անցնել, բայց ծնողներին մի վեհ գաղափար է օգնում` ուժեղ Հայաստանը: Մենք պետք է թիկունք լինենք մեր երկրին, մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որ մեր տղաների հիշատակը վառ մնա», - հավելեց Գևորգ Արշակյանի մայրը: