Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն լինել․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն «X»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։
Մարուքյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից է և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։