Ադրբեջանի խորհրդարանը իրեն «պատեպատ է տալիս» կորսիկացիների իրավունքների համար
Ադրբեջանի Միլի Մեջլիսում ստեղծվել է նոր թատերախումբ կամ խումբ՝ թատերական արվեստի լավագույն ավանդույթներով՝ աջակցելու Կորսիկայի ժողովրդի պայքարին՝ վերականգնելու իրենց ազգային ինքնությունը և ապահովելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ըստ APA-ի՝ աջակցող խմբի նպատակն է «միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Կորսիկայի ժողովրդի օրինական պահանջները, ինչպես նաև միավորել միջազգային ջանքերը՝ ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ պայքարելու համար»:
Նախաձեռնության զավեշտական էֆեկտը բարձրացնելու համար գլխավոր հերոսը դարձել է պատգամավոր Թուրալ Գանջալիևը։ Հիշենք, որ այս կերպարը նախկինում գլխավորել է Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը»։