Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Բրյանսկի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարքի հարձակումը կասեցնելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բրյանսկի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարքի հարձակումը ճնշելու մասին։
«Այս գիշեր Կիևի վարչակարգի կողմից չորս ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։
Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բրյանսկի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։