Կանադայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել
Կանադայի Օնտարիո նահանգում հրաձգության պատճառով հինգ մարդ է զոհվել: Նրանցից երեքը երեխաներ են: Մեկ մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
«Դետեկտիվները և քննիչները շարունակում են հետաքննել երկու տներում տեղի ունեցած հինգ մահվան դեպքերը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ զինված բռնության զոհերի թվում են եղել 6, 7 և 12 տարեկան երեք երեխա, 41-ամյա մեկ մեծահասակ, ինչպես նաև ինքը՝ հանցագործը։ Եվս մեկ չափահաս տուժած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ ոստիկանության՝ երկու միջադեպերն էլ կապված են և տեղի են ունեցել զուգընկերների միջև բռնության հետևանքով: