Բեքհեմի նախկին սիրուհին պատմել է ամբողջ ճշմարտությունը ֆուտբոլիստի դավաճանությունների մասին
Անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի նախկին սիրուհին՝ Ռեբեկա Լոսը պատմել է, որ ինքը միակը չէ, ում հետ ֆուտբոլիստը դավաճանել է կնոջը՝ Վիկտորյային։ Աղջիկը որոշել է բացահայտումներ անել Բեքհեմների ընտանիքի մասին վավերագրական ֆիլմի թողարկումից հետո։
Ֆիլմում զույգը պատմել է, թե ինչպես են կարողացել փրկել իրենց ամուսնությունը աստղային ֆուտբոլիստի այն ժամանակվա օգնական Ռեբեկայի հետ Դեյվիդի դավաճանությունից հետո։ Բացահայտումները հետևանքներ են ունեցել Լոսի համար, որին սկսել են քննադատել:
«Նա պետք է պատասխանատվություն ստանձնի: Դեյվիդը կարող է ասել այն, ինչ ուզում է. ես հասկանում եմ, որ նա իմիջը պահելու խնդիր ունի, բայց նա իրեն ներկայացնում է որպես զոհ և ինձ ստախոս է դարձնում, կարծես ես եմ հորինել այս պատմությունները:
Այո, այս պատմությունները սարսափելի էին, բայց դրանք իրական են։ Վավերագրական ֆիլմում նա խոսում է այն մասին, թե ինչպես է այն ի վերջո դառնում իր անձնական կյանքը՝ փակելով այն։ Կարծում եմ՝ մի բան է անձնական կյանքը ինքդ քեզ համար պահելը, և մեկ այլ բան՝ մոլորեցնել հանրությանը», – Tert.am-ի փոխանցմամբ՝ Լուսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Աղջիկը պատմել է, թե ինչպես է մի անգամ Մադրիդում Դեյվիդ Բեքհեմին հայտնաբերել մեկ այլ մոդելի հետ։ Այդ պահին նրան զանգահարել է Վիկտորյա Բեքհեմը։
«Նա վրդովված էր, քանի որ զանգում էր Դեյվիդին, և նա չէր պատասխանում: Ես ասացի, որ չգիտեմ, թե որտեղ է նա, և Վիկտորիան ասաց. «Մի՛ անջատիր, գնա և գտիր նրան»:
Մտա տուն, աստիճաններով բարձրացա ու դռան մոտ տեսա Դեյվիդի երկու թիկնապահներին։ Նրանցից մեկի ականջին ասացի. «Վիկտորյան է», թիկնապահը գնաց Դեյվիդի հետևից:
Երբ նա վերադարձավ, Բեքհեմը նրա հետ էր։ Ես տեսա մի մոդելի հետին պլանում, որը պառկած էր մահճակալի վրա։ Ես կատաղեցի, ուղղակի նայեցի նրան, տվեցի հեռախոսն ու ասացի. «Կինդ է»:
Ռեբեկա Լոսն ամուսնացած է եղել Նորվեգիայում վերջին 14 տարիների ընթացքում և երկու երեխա ունի։