«Ինտեր»-ը հաղթեց «Զալցբուրգ»-ին. Մխիթարյանը մասնակցեց առաջին կեսին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային երրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Զալցբուրգ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել հանդիպման մեկնարկից 19 րոպե անց: Աչքի ընկավ միլանյան ակումբի նորեկ Ալեքսիս Սանչեսը: «Զալցբուրգ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը երկրորդ կեսի մեկնարկին` 57-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Գլուխը:
Խաղի 63-րդ րոպեից «Զալցբուրգ»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Ինտեր»-ի կիսապաշտպան Չախանօղլուն:
«Ինտեր»-«Զալցբուրգ»`2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկին:
«Ինտեր»-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 9-ին` հյուրընկալվելով «Զալցբուրգ»-ին: