«Ցավալի է տեսնել ծերացող սեքս-խորհրդանիշներին». համացանցում քննարկում են 63-ամյա Անտոնիո Բանդերասի նոր լուսանկարները
Համացանցում քննարկվում է սոցիալական ցանցերում հայտնված 63-ամյա Անտոնիո Բանդերասի նոր լուսանկարները։ Դրանցում դերասանը իր հայրենի Մալագայում կազմակերպված միջոցառմանն է, որը տեղի էունեցել նրա պատվին։
Օգտատերերը նշել են, որ դերասանը, ով երկար տարիներ գլխավոր սեքս-խորհրդանիշներից էր, շատ է ծերացել։ Բացի այդ, նրանք նշել են, որ նա նման է «Գահերի խաղի» և «Մանդալորացու» աստղ Պեդրո Պասկալին՝ միայն ավելի տարիքով է երևում։
«Ամենացավալին դա դարաշրջանի ծերացող սեքս-խորհրդանիշներին նայելն է: Մաչո Անտոնիո Բանդերասը Մալագայից նոր լուսանկարներում: Կարծես Պեդրո Պասկալի բարի հայրը լինի»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ գրել են նրանք «Babskaya Smoking Room» տելեգրամյան ալիքում:
«Մեր կուռքերը մեզ հետ են ծերանում»,- ավելացրել է «Cream of the Cream» ալիքը։
2017 թվականին Անտոնիո Բանդերասը սրտի կաթված է ստացել՝ նրան տեղափոխել են հիվանդանոց կրծքավանդակի ուժեղ ցավերով։ Դերասանի խոսքով՝ դա նրան ստիպել է վերանայել իր հայացքները կյանքի վերաբերյալ ու ավելի գնահատել այն։