Բեռնատարում մոտ 9 խմ փայտանյութ կար. ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 22-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 33-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Մեքենայի թափքում մոտ 9 խմ փայտանյութ կար, որի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չուներ։
Նա հայտնել է, որ փայտանյութը բարձել է «Արծվանիկի անտառպետության» պահաբաժնից։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: