ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. Պաղեստինի ժողովուրդը 56 տարի օկուպացված է եղել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու դատապարտել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։
«Կարևոր է գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում: Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի»,- ասել է Գուտերեշն ու հավելել, որ նրանք ականատես են եղել բռնությունների, տեղահանությունների:
Ըստ Գուտերեշի՝ Պաղեստինի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծման հույսերը մարում են:
Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին՝ պաղեստինցիների դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները: ՀԱՄԱՍ-ի հարձակումներն էլ չեն կարող պատճառ հանդիսանալ Պաղեստինի ժողովրդի հավաքական պատժի համար։