Ինչ չի կարելի անել գրիպի ժամանակ
Գրիպով հիվանդների քանակի ավելացման մասին անհանգստացնող տեղեկությունների ֆոնին կարևոր է հիշել, թե ինչպես նվազեցնել վարակվելու ռիսկը և ինչ չի կարելի անել հիվանդ ժամանակ:
Այսպիսով գրիպի ժամանակ արգելվում է.
1. Գնալ աշխատանքի: Հարցումների տվյալների համաձայն՝ հիվանդության առաջին նշանների դեպքում աշխատանքի է գնում ամեն երրորդ գրասենյակային աշխատողը: Դա վտանգավոր է ինչպես հիվանդի, այնպես էլ շրջապատի համար:
2. Հպվել դեմքին: Պետք է լվանալ ձեռքերը որքան հնարավոր է հաճախ և առանց անհրաժեշտության ձեռք չտալ դեմքին:
3. Ձեռքը սեղմել: Հենց ձեռքերի վրա են գտնվում ամենաշատ միկրոբներ, իսկ ձեռքսեղմումի ժամանակ ձեզ կարող են վարակ «նվիրել»:
4. Օգտագործել քիչ հեղուկ: Հեղուկը նվազեցնում է բարդությունների հավանականությունը, որի պակասը խոչընդոտում է ապաքինմանը:
5. Հակաբիոտիկներ ընդունել: Գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ վիրուսները հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն են: Գրիպի ժամանակ ձեզ անհրաժեշտ է հեղուկ, հանգիստ և ջերմությունը իջեցնող հաբեր: Բժիշկը կարող է հակաբիոտիկներ նշանակել, եթե վիրուսային ինֆեկցիան դարձել է բակտերիական, փոխանցում է Mediahub-ը։