Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 61 կգ քաշում Մեժլում Մեժլումյանը առավելության հասավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Սերգեյ Սարգսյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 25-ին: