Շերը խոսել է Մադոննայի հետ վեճի մասին
Los Angeles Times-ին տված նոր հարցազրույցում Շերը հիշել է Մադոննայի հետ կոնֆլիկտը։ Երգչուհին խոստովանել է, որ իրենց միջև թշնամություն չկա, և նրանք շատ էլ հաշտ են։
«Իրականում նա ինձ դուր է գալիս»,- ասել է երգչուհին` պատասխանելով լրագրողի հարցերին։ «Դուք ասացիք, որ նա չար է»: – շարունակել է նա։ «Միգուցե», – համաձայնել է Շերը, բայց ավելացրել, որ իրենց միջև հակամարտությունն անցյալում է: «Մենք վաղուց թաղել ենք դա, քանի որ ես նրան շատ ավելի վատ բաներ էի ասել, իսկ նա ներեց ինձ», – Showbiz-ի փոխանցմամբ՝ բացատրել է Շերը:
Հիշենք, որ նրանց միջև կոնֆլիկտը ծագել է դեռևս 1991 թվականին, երբ Շերը Մադոննայի մասին ասաց. «Նա այդքան կրեատիվ է, քանի որ նա այնքան էլ տաղանդավոր չէ, նա այնքան էլ գեղեցիկ չէ, նա պարզապես կոպիտ աղջիկ է»: