Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի տվյալով՝ քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանի հումանիտար ճգնաժամը։
Էրդողանը նշել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը չտեսնված չափի է հասցրել նաև արևմտյան պետությունների լռությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում անդորր ապահովելու համար։