Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակել, ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել․ Սամվել Բաբայան
Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել, «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ ուժեղ զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,-ասել է նա: