Ռուսաստանը չի ճանաչի հայկական վարորդական իրավունքի վկայականները
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը:
Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը, ինչի մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը: