«Ես ինձ սեքսուալ եմ զգում». Բրիթնի Սփիրսը բացատրել է՝ ինչու է հաճախ մերկ լուսանկարվում
Արդեն երկար ժամանակ է, ինչ երկրպագուները Բրիթնի Սփիրսի կիսամերկ լուսանկարների պակասը չեն զգում և բոլորինհետաքրքրում է՝ «Ինչո՞ւ»: Ի վերջո, այդ հարցին երգչուհին պատասխանել է…
«Ես գիտեմ, որ շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչու եմ ես սիրում ինձ մերկ լուսանկարել: Բայց ես կարծում եմ, որ եթե նրանց նույնպես հազարավոր անգամ լուսանկարեին այլ մարդիկ, եթե նրանց նույնպես այդքան մատով ցույց տային և ստիպեին լուսանկարվել այլ մարդկանց հավանության համար, նրանք ինձ կհասկանային: Ես մեծ հաճույք եմ ստանում պարզապես այնպես կեցվածք ընդունելուց, այդպես ինձ սեքսուալ եմ զգում»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ ասել է երգչուհին New York Times-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին վաճառքում կհայտնվի «Կինը իմ մեջ» գիրքը։ Բրիթնիի գրքի գործարքը կնքվել է 2022 թվականի փետրվարին։ Եվ, ըստ տեղեկությունների, այն ներառում էր 15 միլիոն դոլար կանխավճար: Սա պատմության մեջ ամենախոշոր գրքերի գործարքներից մեկն է (մասնավորապես՝ հուշեր), որը զիջում է միայն Բարաք և Միշել Օբամաների՝ Penguin Random House-ի ավելի քան 60 միլիոն դոլար արժողությամբ գործարքին: