Կանադայի ԱԳ նախարարը Հայաստան կայցելի
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում։
Կանադայի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևանում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ժոլին Երևանում պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը։