«Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Ֆիդան հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատում է՝ Թեհրանում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Պաշտոնական հաղորդագրությունում նշված է․
«Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:
Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը»: