«Վիզաների ազատականացումը ևս մեկ քայլ կլինի ՀՀ-ԵՄ մերձեցման ճանապարհին»․ Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին։ Ռոթն այն դիտարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցման տեսանկյունից։
«Մենք սատարում ենք այն հստակ ուղերձը, որը վերաբերվում է վիզաների ազատականացմանը Հայաստանի հետ հարաբերություններում։ Սա կարող է ևս մեկ քայլ լինել Հայաստան-ԵՄ մերձեցման ճանապարհին»,- ասել է նա։