Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է. Լավրով
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։