Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և եկել է խաղաղության ժամանակը. Իրանի ԱԳՆ
Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, և եկել է խաղաղության, համագործակցության և տարածաշրջանում առաջընթացի ժամանակը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Fars-ը։
«Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կարող է անկյունաքար դառնալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումներում ականատես կլինենք բարեկամ Վրաստանի կառուցողական և արդյունավետ ներկայությանը»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով ներտարածաշրջանային խաղացողների և հարևանների դերը՝ Հարավային Կովկասում առճակատմանը վերջ տալու համար։