Ուկրաինան ստացել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության` 1,5 միլիարդ եվրոյի չափով 9-րդ տրանշը՝
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը ստացել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության իններորդ տրանշը՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով։ «Ընդհանուր առմամբ, ԵՄ բյուջեի աջակցությունը 2023 թվականին արդեն կազմում է 15 միլիարդ եվրո, սա ամենակարևոր գործոններից մեկն է, որն օգնում է Ուկրաինային լինել տնտեսապես ուժեղ և կայուն», - գրել է նա Telegram-ում:
Միևնույն ժամանակ, Շմիգալը նշել է, որ ուկրաինական իշխանությունները մասնակցում են Եվրահանձնաժողովի կողմից 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով «Ուկրաինա» երկարաժամկետ ծրագրի մշակմանը։ «Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի նրանցից կստանանք 18 միլիարդ եվրո»,- հավելել է նա։ Շմիգալը նաև շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին «Ուկրաինայի հետ անսասան համերաշխության համար»։