Հայ հասարակությունը փորձում են հնարավորինս ազատվել ՌԴ-ի կախվածությունից. Մայքլ Ռոթ
Հայ հասարակությունը փորձում է հնարավորինս ազատվել Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունից։ Հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած ճեպազրույցում այս եզրակացությունը հնչեցրեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Թե կոնկրետ ինչի վրա է հիմնված այս կարծիքը, գերմանացի խորհրդարանականը չասաց: Նրա կարծիքով, հասարակության լայն շերտերն իրենց տեսնում են բարգավաճ Եվրոպայում, և ինքը երբեք չի հանդիպել Հայաստանի որևէ բնակչի, ով կցանկանար ապրել այնպես, ինչպես ապրում են բռնապետական Ռուսաստանի Դաշնությունում։ Ռոթի խոսքով, ինքն աշխատում է, որպեսզի ԵՄ-ն իր ձեռքը մեկնի Հայաստանին և դյուրացնի մերձեցման բոլոր փորձերը։ Պատգամավորը հիշեցրեց, որ ճանապարհը երկար է ու դժվար, բայց արժե անցնել։ Խորհրդարանականը վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է համաեվրոպական տարածքում խաղաղության ապահովմանը։ Այս համատեքստում նա առանձնացրել է 3 կետ՝ Արևելյան Եվրոպա (Ուկրաինա և Մոլդովա), Բալկաններ, Հարավային Կովկաս։
«Ոչ մի երկիր պարտավոր չէ գնալ եվրոպական ճանապարհով։ Մենք այստեղ ենք՝ պարզելու հայկական կողմի տեսակետներն ու ցանկությունները։ Եվ ինչպես հեշտացնել դա», - ասաց Ռոթը: