ՑԱԽԱԼ-ը շուրջկալներ է իրականացրել Գազայի հատվածի հետ «շփման գծի երկայնքով»
Իսրայելի Պաշտպանության բանակը անցած գիշեր շուրջկալներ է իրականացրել Գազայի հատվածի հետ «շփման գծի երկայնքով», որպեսզի «ոչնչացնի ահաբեկչական ջոկատներին», տեղեկացրել է CNN-ը։
Շուրջկալների մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանեիլ Հագարին։
Դրանք ուղղված են նաեւ այն մարդկանց հայտնաբերելուն, որոնք պատանդ են վերցվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի լայնածավալ հարձակման ժամանակ, ավելացրել է Հագարին։
Գիշերը իսրայելական ուժերը սկսել են ռմբակոծել Գազայի հատվածը, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ։ Զոհերի թիվը ընդհանուր առմամբ հասնում է 4 651 մարդու։ Այս թվի մեջ ներառված են կիրակի օրվա զոհերը։
Հագարին երկուշաբթի հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածները վերջին 24 ժամում խոցել են «հարյուրավոր ահաբեկչական թիրախներ» Գազայի հատվածում, ներառյալ թունելների ցանցը, որն օգտագործում է ՀԱՄԱՍ-ը։